ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գորիսի N4 ավագ դպրոցը բացվել է 2009թ հունիսի 11-ին նախկին Գորիսի պետական համալսարանի հենակետային վարժարանի բազայի  վրա: Դպրոցը ունի 300 աշակերտ, 25 ուսուցիչ: Դպրոցի ուսուցիչներից  7-ը ունեն 1-ին աստիճանի տարակարգ: Ուսուցիչներից  Ս. Ավագյանը ունի վաստակավոր ուսուցչի կոչում, իսկ Լ. Վարդանյանը քիմիական գիտությունների դոկտոր է:

2015-2016 ուսումնական տարվա ընթացքում դպրոցի  շրջանավարտներից  7-ը ստացել են գերազանցության մեդալ:

Դպրոցը ունի բազմաթիվ օլիմպիական հաջողություններ միջազգային, հանրապետական և մարզային փուլերում: 2013թ-ին ինֆորմատիկա առարկայից Իտալիայում կայացած միջազգային օլիմպիադայում դպրոցի աշակերտներից Հրայր Հարությունյանը ստացել է   3-րդ կարգի դիպլոմ և պարգևատրվել բրոնզե մեդալով: 2014թ-ին Մոսկվայում կայացած ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայում Շահանե մնացականյանը ստացել է 2-րդ կարգի դիպլոմ:

2015թ-ին դպրոցը մտել է միջազգային հանրագիտարանի մեջ  որպես կրթության ոլորտում առաջատար դպրոց:

Դպրոցը ունի հագեցած ուսումնանյութական բազա, գրադարանային ֆոնդ, լազերային հրաձգարան, քիմիայի, ֆիզիկայի, ինժեներական լաբորատորիաներ: Դպրոցում գործում է ռոբոտաշինության խմբակ:

Դպրոցը համագործակցում է  Երևանի պետական համալսարանի, Ճարտարագիտական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի հետ:

Համագործակցում ենք նաև միջազգային  կառույցների, ԱՄՆ, ՌԴ դեսպանատների, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի, Հայ մանուկների հիմնադրամի, Փրոջեքթ Հարմոնի կազմակերպությունների հետ:

Իրենց նախաձեռնությամբ դպրոցի ուսուցիչները, տնօրենը վերապատրաստվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսրայելում:

Դպրոցը  անցել է <<Արարատյան բակալավրիատ>> ծրագրի մրցույթային  փուլը և ընտրվել որպես թեկնածու դպրոց: